Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Էպոսագետին փակեցին «Ագռավաքարում»

Էպոսագետին փակեցին «Ագռավաքարում»
11.03.2013 | 17:39

Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող հարցերից մեկը նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի ձերբակալումն է։ Եթե հանրությանն այն հետաքրքրում է տարբեր տեսանկյուններից, ապա տարբեր հարցադրումներն այս գործի վերաբերյալ, երևի թե, ձանձրալի են ԱԱԾ-ի պաշտոնյաների համար։ Կառավարության մարտի 7-ի նիստից հետո ԱԱԾ-ի պետի տեղակալ ԱՐԶՈՒՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ փոքրիկ զրույցը ասվածի ապացույցն է։

-Պարոն Հարությունյան, այնպես եք Ձեր հոնքերը խոժոռել, որ չգիտեմ` հարց տա՞մ, թե՞ ոչ։
-Չեմ խոժոռել, ուղղակի գիտեմ, որ Դուք նույնպես հարցնելու եք Վարդան Սեդրակյանից։
-Այո, ճիշտ եք, բայց մի փոքր այլ տեսանկյունից եմ ուզում հարցին «մոտենալ»։ Քաղաքում բոլորը խոսում են այն մասին, որ եթե չլիներ Վարդան Սեդրակյանի հայտնի հայտարարությունը իր ձերբակալման հավանականության մասին, չէր լինի նաև այս ձերբակալությունը։
-Դրանք անիմաստ խոսակցություններ են։ Համապատասխան նյութերը կան, և քննությունն իրականացնող քննչական մարմինը բոլոր հիմնավորումներն ունի։ Հենց էնպես ոչ ոքի չեն կալանավորում։
-Բայց Վարդան Սեդրակյանի ինչի՞ն էր պետք Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելը։ Ի՞նչ վտանգ էր իր համար նա ներկայացնում։
-Քննության ընթացքում կներկայացնի, թե դա իր ինչին էր պետք։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջ քաշված վարկածը չհիմնավորվի։
-Ձերբակալման հիմնավորումն ամբողջապես ներկայացված է` հետագան քննությունը ցույց կտա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ