Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Առիթն օգտագործեցին

Առիթն օգտագործեցին
25.03.2013 | 02:49

Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի ութերորդ տուրի Մագնուս Կառլսեն-Լեւոն Արոնյան այսօրվա դիմակայությունում արձանագրված ոչ-ոքին ի նպաստ փորձեցին օգտագործել մնացածները, բայց թե հասկանալի պատճառներով հաջողությունը լավագույն դեպքում կարող էր ուղեկցել վեցից երեքին: Սպիտակ ֆիգուրներով հաղթելով իր հայրենակից Պյոտր Սվիդլերին` ռուս Վլադիմիր Կրամնիկը մրցաշարի առաջատար երկյակից ետ մնալը հասցրեց մեկ միավորի: Նրա ակտիվում է 4,5 միավոր: Իր հերթին Կրամնիկից կես միավորով է ետ մնում Վասիլի Իվանչուկին սպիտակ խաղաքարերով հաղթած Ալեքսանդր Գրիշչուկը: Ինչ վերաբերում է Թեյմուր Ռաջաբովին, ադրբեջանցի գրոսմայստերն անկարող եղավ հաղթահարել սեւ խաղաքարերով հանդես եկող Բորիս Գելֆանդի արգելքն ու պարտություն կրեց: Վաղը, մրցաշարի իններորդ տուրում, Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հենց ինքը` իսրայելցի գրոսմայստերը: Առանձնահատուկ մրցակցություն է սպասվում Վլադիմիր Կրամնիկ-Մագնուս Կառլսեն դիմակայությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ