Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Էդուարդ Անանյանը` բրոնզե մեդալակիր

Էդուարդ Անանյանը` բրոնզե մեդալակիր
10.04.2013 | 22:37

Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր Հայաստանի ընտրանին ներկայացուցիչ չուներ, սակայն դա չէր նշանակում, որ մրցահարթակը մնացել էր առանց հայազգի մարզիկի. Ռուսաստանը հավաքականից Էդուարդ Անանյանը (62 կգ քաշային կարգ) լրացրել էր այդ բացը: Մրցումային օրն Էդուարդի համար երկամարտում թեեւ չնշանավորվեց մեդալով` 245 (109+136) կիլոգրամով չորրորդն էր, փոխարենը կարողացավ նվաճել հրում վարժության փոքր բրոնզը, ինչը պակաս հաջողություն չէ: Ավելորդ չհամարենք տեղեկացնել, որ մրցանակային եռյակը կազմել են Ասիայի ու Աֆրիկայի ներկայացուցիչները: Եվրոպան ներկայացրած մյուս մարզիկը, ով հաջորդել է Էդուարդ Անանյանին, երկամարտում ցույց է տվել 222 կգ արդյունք, հանգրվանել աղյուսակի 19-րդ հորիզոնականում: Ի դեպ` հետաքրքրական կլինի նշել նաեւ, որ այս նույն քաշային կարգում Հայաստանի ընթացիկ տարվա առաջնությունում Էդմոն Բաղդասարյանը չեմպիոն է դարձել երկամարտի 245 կգ արդյունքով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ