Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կրամնիկից հետո նաեւ Սվիդլերին

Կրամնիկից հետո նաեւ Սվիդլերին
24.04.2013 | 23:17

Փարիզում մեկնարկած ռուս մեծանուն շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երրորդ-չորրորդ տուրերի հանդիպումներում Լեւոն Արոնյանը վաստակեց 1,5 միավոր: Մեր շախմատիստը նախ սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, ապա պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին, ով վերջերս կայացած հավակնորդների մրցաշարում Վլադիմիր Կրամնիկի պես վշտացրել էր մեր մարզիկին: Չորս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր, առաջատար եռյակում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ