Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Նախագահություն ընտանեկան կապալով

Նախագահություն ընտանեկան կապալով
16.05.2013 | 10:57

«Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Միրզաևը հայտարարել է, որ 2013-ի հոկտեմբերի նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն կարող է լինել Միլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևան` Իլհամ Ալիևի կինը: Միրզաևն ասել է. «Եթե օբյեկտիվ լինենք, այլ թեկնածուի ես չեմ էլ տեսնում: Ադրբեջանի ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով ընտրազանգվածի տրամադրությունները և այլ պատճառներ, նման որոշումը սպասելի է»:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ