Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Ֆեյսբուքը կարող է հանգեցնել ամուսնալուծության

Ֆեյսբուքը կարող է հանգեցնել ամուսնալուծության
08.06.2013 | 11:10

Ֆեյսբուքով չափից շատ տարվելը կարող է հանգեցնել զուգընկերների միջև հարաբերությունների լարման և ամուսնալուծության։ Այդ մասին վկայում են երեկ հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները։ «Նրանք, ովքեր օրվա մեջ մեկ ժամից ավելի են անցկացնում սոցիալական ցանցում, ավելի շատ հավանականություն ունեն, որ ընտանիքում կստեղծեն կոնֆլիկտային մթնոլորտ»,- կարծում են փորձագետները։ Հարցման մանակիցների գրեթե 80 տոկոսը նշել է, որ իրոք սկսել են վեճեր իրենց երկրորդ կեսի հետ ֆեյսբուքում շատ ժամանակ անցկացնելու պատճառով։

Հետազոտությունն անցկացվել է 300 մարդու շրջանակներում։ Այն ցույց է տալիս նաև, որ ֆեյսբուքի օգտատերերը շատ հաճախ են փորձում փնտրել և գտնել իրենց նախկին զուգընկերներին։

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ