Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Թատերգության մրցույթին մասնակցել է 51 հեղինակ

Թատերգության մրցույթին մասնակցել է 51 հեղինակ
17.07.2013 | 12:40

Հայաստանում անցկացվել է թատերգության մրցույթ:

«Լևոն Շանթ» խորագիրը կրող մրցույթը կազմակերպել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը:
Հուլիսի 17-ին Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում տեղի կունենա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների արժանացած դրամատիկական ստեղծագործությունների հեղինակների պարգևատրման արարողությունը:
Մրցույթին մասնակցել է 51 հեղինակ` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Գրողների կարծիքով` բեմադրիչները հասարակության չկարդացող խավի մեջ են, նրանք վատ գիտեն ժամանակակից գրականությունը, աշխատում են լայն սպառման շուկայի համար: Բեմադրիչներն էլ կարծիք են հայտնում, որ չեն ստեղծվում բեմադրության արժանի գործեր:
Հուսանք, որ նման մրցույթները կամրապնդեն թատրոն-դրամատուրգ կապը, կխթանեն նոր դրամատուրգիական գործերի ստեղծումը։
Հավելենք, որ մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին մրցանակի արժանացած պիեսը կբեմադրվի Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ: Կլինեն նաև դրամական և խրախուսական պարգևներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ