«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նոր ուռուցքաբանության կենտրոն

Նոր ուռուցքաբանության կենտրոն
18.07.2013 | 14:13

«Մեդիքալ սոուշնս» ընկերությունը պատրաստ է 12 մլն դոլար ներդրում կատարելու Հայաստանում ուռուցքաբանության կենտրոն կառուցելու համար։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Պետությունը պատրաստակամություն հայտնեց 1 հա հող հատկացնելու այդ կառույցի համար։ Ինչպիսի՞ն է լինելու այս կենտրոնի կառուցումից հետո Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի հետագա ճակատագիրը, այդ մասին նիստում ոչինչ չասվեց։ «ՀՀ նախագահը միշտ էլ նշել է, որ 10 մլն դոլարը գերազանցող ներդրումների դեպքում պետք է տրվեն արտոնություններ։ Այս ծրագրի ներդրումային արժեքը 12 մլն դոլար է, այդ իսկ պատճառով առաջիկայում պետք է քննարկվի ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցը»,- իր խոսքում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հուլիսի 18-ին կառավարության նիստը հարկային արտոնությունների շքերթ էր։ Մեկ այլ որոշումով գործադիրը երեք տարվա հարկային արտոնություն տվեց «Արմենալ» հայ-ռուսական ընկերությանը` ընկերության կողմից նախատեսվող ներդրումների համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ