Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Այսօր, 22.45-ին

Այսօր, 22.45-ին
18.09.2013 | 16:59

Երեկվանից մեկնարկել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. գավաթի խաղարկության խմբային փուլը: Երեքշաբթի կայացած խաղերի անդրադարձը թողնելով թերթի ուրբաթ օրվա համարին` ասենք միայն, որ, նկատի ունենալով Հենրիխ Մխիթարյանի գործոնը, հայ ֆուտբոլասերն այսօր առանձնակի լարվածությամբ է սպասում «Նապոլի»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությանը: Խաղը հեռարձակվելու է 22.45-ին, «Արմենիա» հեռուստաընկերությամբ: «Բարսելոնի» երկրպագուներին տեղեկացնենք, որ կատալոնցիների մրցակիցը լինելու է հոլանդական «Այաքսը»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

href="hy1568921211/1603394610">Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թ­յու­նը