Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Տեսողական ակնարկ լիտվական առօրյա կյանքի մասին

Տեսողական ակնարկ լիտվական առօրյա կյանքի մասին
30.09.2013 | 14:51

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի լիտվական լուսանկարչության «Սերունդների երկխոսություն. առօրյա կյանք» խորագրով ցուցահանդեսը: Այն բնութագրվում է իբրև տեսողական ակնարկ լիտվական առօրյա կյանքի մասին: Ինչպես նշվում է ցուցահանդեսի սեղմագրում (անոտացիա), լիտվական լուսանկարչությունը վերջին կես դարում ի հայտ է բերել մշտապես փոփոխվող բազում հարցեր, ուղղություններ և դիրքորոշումներ: «Այդ ժամանակահատվածում ձևավորվել է լուսանկարիչների երեք սերունդ` իրենց ուրույն թեմաներով ու ոճով,- ասվում է ցուցահանդեսի սեղմագրում:- Նրանք մշտապես անդրադարձել են իրենց ժամանակի ամենակարևոր հարցերին, լուսանկարիչների ուշադրության կենտրոնում միշտ եղել են մարդիկ և նրանց շրջապատը: Ցուցահանդեսի նպատակը տարբեր ժամանակների լուսանկարիչների պատկերած առօրյա կյանքը ներկայացնելն է»:

Ցուցահանդեսի համադրողներն են Գինտարաս Չեսոնիսը և Եվա Մեյլուտե-Սվինկունիենեն:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ