Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Իրաքում հերթական ահաբեկչությունը խլել է 50 մարդու կյանք

Իրաքում հերթական ահաբեկչությունը խլել է 50 մարդու կյանք
06.10.2013 | 11:29

Երեկ, հյուսիսային Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Թե ինչ է այնտեղ իրականում կատարվել, դեռևս անհայտ է: Միայն հայտնի է, որ 50 մարդ է զոհվել: Զոհվածների մեջ կան ոստիկաններ և տեղի բնակիչներ: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

Հարձակման նպատակը եղել է ճանապարհին շիա-ուխտավորների թափորի երթը, որը փորձել է ուղղվել դեպի տեղի սրբավայր, որպեսզի պատվի իններորդ շիա Իմամ Մուհամմեդի հիշատակը:

Հունիսին նույնպես մի շարք պայթյուններ տեղի ունեցան: Անհայտ մեքենան քաղաքի կենտրոնական մասում, որը գտնվում է Բաղդադի հյուսիս-արևելքում, ռումբ պայթեցրեց: Քիչ հետո, նույն տեղում առաջին պայթյունին հաջորդեց երկրորդ պայթուցիկ սարքի գործողությունը, որի հետևանքով 17 մարդ զոհվեց և 35-ը` վիրավորվեց:

Վերջերս ահաբեկիչները հարձակվել են իրաքյան Քիրքուքում քաղաքի ոստիկանական շտաբի վրա: Նախ, նրանք ռումբ են տեղադրել ոստիկաններից մեկի ավտոմեքենայում, այնուհետև մի խումբ զինվորականներ փորձել են շրջափակել հաստատությունը, ինչը սակայն, ձախողվել է: Արդյունքում 30 մարդ է զոհվել, 15-ը` վիրավորվել: Բացի այդ, տասը մարդ էլ զոհվել է Բաղդադի և նրա արվարձանների վրա հարձակումների հետևանքով, ևս յոթը` վիրավորվել:

Տեղի աղբյուրները նշում են, որ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը միջադեպի համար դեռ պատասխանատվություն չի կրել:

Հասմիկ ՄՈՎՍԻՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ