Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Կմեկնեն Անապա

Կմեկնեն Անապա
05.11.2013 | 11:35

Նոյեմբերի վեցին բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը (15-16 տարեկաններ), ՀՀ վաստակավոր մարզիչ, ընտրանու ավագ մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ, կմեկնի Անապա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մեր տղաները առաջնության դափնիները կվիճարկեն տասը քաշային կարգերում (դրանք տասներեքն են): Մարզչի հավաստմամբ` տղաները, որ այս օրերին ուսումնամարզական ավարտական հավաք են անցկացնում Աբովյանի մարզաբազայում, անհրաժեշտ տեխնիկատակտիկական պատրաստվածություն ունեն, պատրաստ են առողջ մրցակցության: Հիշեցնենք, որ տղաների մեծ մասը սեպտեմբերին մասնակցել է աշխարհի առաջնությանը: Ի դեպ, այնտեղից մերոնք վերադարձել են մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալ նվաճած, ինչը բնավ էլ վատ ցուցանիշ չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ