Լեհական Ցեխանովում այսօր պայքարի մեջ մտած 63 կգ քաշային կարգը ներկայացնող ուժեղագույն աղջիկների մեջ էին մեր երկու մասնակիցները՝ Ռոզալիա Ավետիսյանն ու Սոնա Պողոսյանը: Անհամեմատ ավելի մեծ էին վերջինիս շանսերը, ով հանգամանքների հաջող զարգանալու դեպքում կարող էր և մեդալի հավակնել: Պոկում վարժությունը 81 կիլոգրամով ավարտելով հինգերորդ հորիզոնականում՝ Սոնան փորձեց իրավիճակը բեկել երկրորդ վարժությունում: Նախնական 101 կիլոգրամ քաշը հաղթահարվեց երկրորդ մոտեցմամբ: Մեդալ կարող էր բերել միայն 107 կգ կշռող ծանրաձողը, սակայն այն անհաղթահարելի եղավ: Այսպիսով՝ երկամարտի 182 կիոգրամով Սոնան չորրորդն է Եվրոպայի պատանեկանում, ինչը պակաս արդյունք չէ: Ռոզալիա Ավետիսյանը տասներորդն էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »16.12.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |