ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Վարչապետն էս գլխից կանխեց

Վարչապետն էս գլխից կանխեց
26.09.2014 | 00:39

«Դժգոհ ենք, որովհետև վարչապետն ի՞նչ ասաց, որ. ընդամենն ասաց, որ մանր բիզնեսին տրորելով դուրս գան խոշորի վրա։ Մեր կարծիքով՝ այդ օրենքը պետք է դրվի խոշորի, և ոչ մանրի վրա։ Վարչապետը հենց իրենից թող սկսի»,- ասացին բողոքող վաճառականները, երբ նրանցից հետաքրքրվեցինք, թե վարչապետի ներկայացրած հիմնավորումներն ինչով իրենց չբավարարեցին։ Կառավարության շենքը պաշարած բազմաթիվ վաճառականներ նշում էին. «Պետք է մանր բիզնեսին թույլ տալ պարզ աշխատել։ Եթե այս օրենքը մեր պայքարի արդյունքում չփոխվի, ստիպված լուծարելու ենք ինչ կա-չկա ու հեռանանք»։
Իսկ կառավարության ներսում հերթական նիստն էր, վարչապետը մինչ նիստն սկսելը, բարձրացրեց առևտրականների խնդիրը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի առջև։ «Շրջանառության հարկի մասին օրենքը նախապես քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտի։ Անհասկանալի է առևտրականների դժգոհությունը, քանի որ այս օրենքով շրջանառության հարկը 3 %-ից դառնում է 1 %։ Ըստ էության, այս օրենքի նպատակն է ոչ թե վնասել ՓՄՁ ոլորտը, այլ ստվերից դուրս բերել խոշոր բիզնեսը»,- պարզաբանեց ֆինանսների փոխնախարարը։
Չնայած այս պարզաբանմանը, ալեկոծությունը դրսում շարունակվում էր, ինչը հասկանալի է, քանի որ ֆինանսների փոխնախարարի պատասխանը չէր բավարարում բողոքողներին։ Ըստ ամենայնի, դա կռահեց նաև վարչապետը և Վախթանգ Միրումյանի խոսքից հետո անմիջապես ավելացրեց. «Չխանգարեք փոքր և միջին բիզնեսին, կենտրոնացեք խոշորների վրա»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ