ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Հավերժ սիրո խոստովանություն` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Հավերժ սիրո խոստովանություն` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում
30.09.2014 | 15:13

Ամուսնական առաջարկ. հավերժ սիրո խոստովանություն` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում և ոչ ներկայացման, այլ իրական կյանքի սցենարով:
Սեպտեմբերի 29-ին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ ) հրավերով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ռոստովի շինարարարության պետական համալսարանի (ՌՇՊՀ) «Րիսիյանյե» սպորտային պարերի և «Վիկտորյա» ազգային համույթների գունեղ համերգը, որին ներկա էին Երևանի քաղաքապետ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը, ՀՀ համալսարանների ռեկտորներ և պաշտոնատար այլ անձինք: Համերգը լի էր անակնկալներով ոչ միայն հանդիսատեսի համար:
«Րիսիյանյե» սպորտային պարերի ազգային համույթի մենակատար Ալեքսանդր Օխրիտկոն ամուսնական մատանիով ի լուր աշխարհի խնդրեց համույթի բալետմայստեր Մարինե Հակոբյանի ձեռքը:
ՌՇՊՀ-ի և ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցությունը գնալով ընդլայնվում և զարգանում է, ներառելով ինչպես գիտակրթական, այնպես էլ սպորտային և մշակութային ծրագրեր:
«Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկեր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն ենք հայտնում համալսարանի ղեկավարությանը այս հրավերի համար, որը բարձր մակարդակով էր կազմակերպված»,- ողջույնի իր խոսքում ասաց ՌՇՊՀ-ի դաստիարակչական գծով վարչության պետ, համերգի ռեժիսոր Նինա Կոլեսնիկովան` ավելացնելով. «Թեև այսօր սեպտեմբերի 29-ն է, սակայն մենք ի սրտե շնորհավորում ենք հայ ժողովրդին Սեպտեմբերի 21-ի`Հայաստանի անկախության օրվա առթիվ»:
Իր հերթին ՃՇՀԱՀ-ը շնորհակալություն հայտնեց «Րիսիյանյե» և «Վիկտորյա» համույթների գեղարվեստական ղեկավար Վիկտորյա Սալոնսկայային բարձրաճաշակ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:


ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ