ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Կառավարությունը հաստատեց ԵՏՄ-ին և ՄՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը

Կառավարությունը հաստատեց ԵՏՄ-ին և ՄՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը
02.10.2014 | 12:23

Կառավարությունը հաստատեց ԵՏՄ-ին և ՄՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրը, որը բաղկացած է 5 հավելվածից։ Այս պատմական իրադարձությունը տեղի ունեցավ 2014 թ. հոկտեմբերի 2-ին։ Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսաքաղաքական և սոցիալական կյանքի վրա, ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ այդ կառավարությունը երկու օր ժամկետ տվեց, որ բոլոր նախարարությունները պայմանագիրը թարգմանության առումով ևս մեկ անգամ դիտարկեն։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ