ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Գյուղատնտեսությունը կշահի՞, թե՞ ամեն ինչ նորից թղթի վրա կմնա

Գյուղատնտեսությունը կշահի՞,  թե՞ ամեն ինչ նորից թղթի վրա կմնա
20.02.2015 | 00:35

Կառավարության երեկվա նիստում գործադիրը կրկին ավելացրեց գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծավալը։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ վարկերի սուբսիդավորման համար 2015-ի բյուջեով հատկացվել է 290 մլն դրամից ավելի՝ նախորդ տարվա համեմատ։ «Սա հնարավորություն է տալիս տարբերակված 4 և 6 %-ի փոխարեն երկրի բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 %-ային կետի սուբսիդավորում»,- նշեց նախարարը և հավաստիացրեց, որ տնտեսավարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կառավարության որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից մեկն էլ գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող պետական աջակցության ավելացումն է։ Նկատենք, որ այս քաղաքականությունը նորություն չէ, մնում է, որ գյուղացին գործնականում զգա այդ աջակցությունը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ