ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

ՀԲ-ն և ՄՖԿ-ն դրական միտումներ են նկատել

ՀԲ-ն և ՄՖԿ-ն դրական միտումներ են նկատել
12.02.2016 | 00:22

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերջին մեկ տարվա միտումները նկատելի են միջազգային կառույցներին. ՀՁ-ի և ՄՖԿ-ի 2015-ի նոյեմբերին հրատարակած «Կարգավորման արդյունավետություն և որակի գնահատում» վարկանիշային զեկույցի համաձայն՝ 2014-ի համեմատ ՀՀ գործարար միջավայրը 10 կետով բարելավել է դիրքերը։ Եթե նկատենք, որ 2008-ից հետո ՀՀ գործարար միջավայրում լուրջ խնդիրներ էին առաջացել, ինչը բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, ապա վերը նշված զեկույցի արդյունքներն ուրախալի են։ Բայց և այնպես, այս դաշտում դեռևս խնդիրները քիչ չեն, ինչը գիտակցում է նաև կառավարությունը։ Գործադիրի երեկվա նիստում հաստատվեց «Գործարար միջավայրի բարելավման 2016-ի միջոցառումների» ծրագիրը։ «Ծրագիրը ենթադրում է բարեփոխումներ, որոնց իրականացմամբ զգալիորեն կբարձրացվի Հայաստանի գլոբալ մրցունակությունը»,- ներկայացնելով ծրագիրը՝ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ