ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

«Առանց դրսի խոշոր ներդրումների չենք կարող ապահովել տնտեսական զգալի աճ»

«Առանց դրսի խոշոր ներդրումների չենք կարող ապահովել  տնտեսական զգալի աճ»
27.01.2017 | 01:50

Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Հայաստան-Վրաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների այլընտրանքային ճանապարհը դիտարկում է հարավային Օսիայի և Վրաստանի կառավարության կողմից իրականացվող թունելների և կամուրջների կառուցման ծրագրի համատեքստում:

Սակայն նկատենք, որ նշված ճանապարհի շահագործման հարցում Վրաստանի քաղաքական դիրքորոշումը Ռուսաստանի հետ լուծված չէ: «Այս իրավիճակում հարց է առաջանում, ինչպիսի՞ն կլինի Վրաստանի դիրքորոշումը, այլընտրանքային ի՞նչ ուղղություններ կարող է առաջարկել, որոնք հետաքրքիր կլինեն և՛ ՀՀ-ին, և՛ ՌԴ-ին»,- հարցրինք ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ:


-Վրաստանի դիրքորոշումը կարող են մեկնաբանել միայն Վրաստանի կառավարության ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է այլ ուղիների առաջարկին, ապա Վրաստանը չի կարող նման բան անել, քանի որ կա աշխարհագրական դիրքի խնդիր: Մենք ունենք երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա: Այսօր, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, մենք օգտվում ենք միայն մեկից:
-Որպես գործարարների միության նախագահ, նկատում ե՞ք դրական փոփոխություններ գործարար աշխարհում վերջին չորս ամիսներին` վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականների ֆոնին:
-Կան փոփոխության նախահիմքեր: Հատկապես նոր մոտեցումների և ներդրումների աշխուժացում եմ նկատում գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում: Եվ ամենագլխավորը` նկատվում է ներդրումային դաշտի բարելավում: Բազմիցս ասել եմ և այժմ էլ ընդգծում եմ, որ առանց դրսի խոշոր ներդրումների չենք կարող ապահովել տնտեսական զգալի աճ: Այդ առումով ողջունում եմ վարչապետի Մոսկվա կատարած այցի ընթացքում հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման պայմանավորվածությունը:


Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ