ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Գյուղացին գոհ կլինի՞

Գյուղացին գոհ կլինի՞
23.02.2018 | 01:28

360 մլն դրամ դիզվառելիքի և 200 մլն-ից ավելի պարարտանյութի սուբսիդավորման գումարն է, որը գործադիրը երեկ որոշեց տրամադրել գյուղատնտեսությանը։ Սա, թերևս, կառավարության խոստացած աջակցության քայլն է վառելիքի ԱԱՀ-ի բարձրացման խնդիրը մեղմելու համար։ Որոշումը կա, ինչը, բնականաբար, կհաստատի նաև օրենսդիրը, սակայն մեզ հետաքրքրեց, թե քանի գյուղական տնտեսություն կօգտվի սուբսիդավորումից, և արդյոք ցանկը գյուղապետարանները ներկայացրե՞լ են։


«Մարզերը ներկայացրել են անվճարունակ տնտեսությունների պահանջարկը, սակայն փաստացի իրական վաճառքը կատարվելու է սովորականի պես` գումարը կվճարեն, ապրանքը կստանան»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Գաղտնիք չէ, որ պարարտանյութի և վառելիքի ձեռքբերման գործընթացը միշտ էլ գյուղացիների շրջանում տարբեր «բազարների» առիթ է դառնում, և վերջում դժգոհություն է լինում` մեկին հասել է, մյուսին` ոչ։
«Ոչ, խնդիրներ չեն առաջանա։ Մենք անգամ նախատեսել ենք մի փոքր ավելի գումար, և այդ գործընթացն ամբողջությամբ երաշխավորված է»,- մեր մտավախությունը փարատեց փոխնախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 10457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ