Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Չկա օրավարձով աշխատող, չկա աջակցություն

Չկա օրավարձով աշխատող, չկա աջակցություն
26.03.2020 | 09:30

Երբ կառավարության ղեկավարը վատ աշխատանքը փորձում է քողարկել պոպուլիստական հայտարարություններով, ստացվում է այն, ինչը մշտապես անում է Նիկոլ Փաշինյանը։ Այսօր ԱԺ֊կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարեց. «Մենք, արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի»։


Կա՞ Հայաստանում մեկը, որ մտածում է, թե մեզ մոտ օրավարձով աշխատող չկա։ Վարչապետն իրականությունից կտրվա՞ծ է, թե դեմքն է փրկում, անհաջող կառավարումն արդարացնում։ Բայց ավելի առաջ է գնում Փաշինյանը։ «Այժմ նրանք, որոնք գրանցված են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, քանի որ մենք իրենց օգնելու մեխանիզմներ ենք գտնում... այն քաղաքացիները, որ ստվերում են եղել, այն ժամանակ, երբ լավ էր ամեն ինչ, ասել են՝ թքած ունենք օրենքի վրա, կառավարության կոչերի, կարգավորումների վրա, հիմա նույնականացման պրոբլեմն ունենալու են»։ Այսինքն, հաճախ գործատուի պատճառով, ստիպված գրանցում չունեցող աշխատողը, որ արդեն իսկ եկամուտի խնդիր ունի, կարող է զրկվել պետական հոգածությունից, քանի որ չգիտես ինչու, այսօր նրանք «պատժվում» են իրենց նախկին սխալի համար։ Երբ պետությունը «պոչից» է սկսում գործը, երբ տնտեսական բազմաթիվ խնդիրներ թողած, որպես արդարացում բերում է գրանցված ու չգրանցված աշխատող լինելու հանգամանքը, հասկանում ես, որ ամիսներ շարունակ զրո ՕԳԳ ունեցող սեփական կադրերին մեծ պարգևատրումների համար փող Փաշինյանի կառավարությունն ունի, իսկ մի քանի հազար դրամով օրավարձով չգրանցված աշխատողի համար այդ «հումանիստ» կառավարությունը որոշակի աջակցություն ցուցաբերելու համար հանկարծ հիշում է օրենքի ու օրինականության մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ