«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Էս կողմերի արջը ես եմ

Էս կողմերի արջը ես եմ
06.10.2024 | 09:14

Լեհական անտառները մեջըս եթե ոչ Շիշկինին, ապա գոնե նրա նկարած արջերին հանդիպելու ցանկություն ծնեց, էն էլ անիծվածները չկային ու չկային։ Իմ ահի՞ց էին փախել, թե՞ ինչ, փաստը մնում է փաստ, որ գերանները թափուր էին թողել։ Ես էլ ստիպված որոշեցի անմահանալ։

Աշոտ Համբարձումյանը նկարս տեսել, խորապես տպավորվել, շիշկինյան հորինվածքի մեջ փոփոխություն էր արել, որը հարմար գտա ձեզ ներկայացնել՝ վերնագրում եղած տեքստային մատուցմամբ՝ էսօրվանից էս կողմերի արջը ես եմ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 36039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ