Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Գեներալն անցյալ է, մենք ապագա ենք՝ արժանապատիվ խաղաղությամբ ու արժանապատիվ թոշակով

Գեներալն անցյալ է, մենք ապագա ենք՝ արժանապատիվ խաղաղությամբ ու արժանապատիվ թոշակով
12.09.2025 | 13:21

Ես՝ Հրայր Կամենդատյանս, հանդիսանում եմ «Հայաքվե» միավորման վարչության անդամ և սոցիալ տնտեսական հանձնաժողովի ղեկավար։ Երեկվանից մեր թոշակառուներին դիմել եմ ու ասել՝ նրանց թոշակները պետք է բարձրացնել առնվազն 50%-ով։

Արդեն շուրջ 300 հազար մարդ արձագանքել է իմ կոչին։

Բայց ՔՊ-ի դեմագոգները որոշել են հակադարձել։

Եվ ահա թեմայի մեջ թակարդվել է գեներալ Գագիկ Մելքոնյանը։

Նա ասում է՝ իբր բանակի ծախսերը կրճատելու դեպքում թոշակները հնարավոր կլինի բարձրացնել։ Սա վտանգավոր մանիպուլյացիա է։ Ոչ ոք իրավունք չունի թոշակառուների սոցիալական հարցը հակադրել բանակին։

Ես հստակ ասում եմ՝ թոշակների բարձրացման համար պետք է ոչ թե կրճատել անվտանգային ծախսերը, այլ ապահովել հարկերի և տուրքերի արդյունավետ կառավարում, վերջ տալ կոռուպցիային, բյուջեի եկամուտները իրականում աճեցնել։

Գեներալը փորձում է խեղաթյուրել, մոլորեցնել մարդկանց և զրկել երկիրը պաշտպանական ռեսուրսից։ Դա չի հաջողվելու։

Մենք ասում ենք՝ անվտանգության ծախսերը կրճատել պետք չէ։ Բանակը պետք է հզորանա նոր սպառազինությամբ։

Թոշակները պետք է բարձրացնել առնվազն 50%-ով։ Մեր ծնողներն արժանի են արժանապատիվ կյանքի։

Այսօր ընտրությունը պարզ է՝

գեներալն անցյալ է։

Մենք ապագա ենք՝ արժանապատիվ խաղաղությամբ ու արժանապատիվ թոշակով։

Կեցցե հայկական հզոր բանակը։

Կեցցեն հայ արժանապատիվ թոշակառուները։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ