Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Էդ մարդիկ դատարանի որոշմամբ զրկվել են ազատությունի՛ց, այլ ոչ թե մաքուր օդ շնչելու իրավունքից

Էդ մարդիկ դատարանի որոշմամբ զրկվել են ազատությունի՛ց, այլ ոչ թե մաքուր օդ շնչելու իրավունքից
12.10.2025 | 13:13

Աղբավայրի հրդեհի հոտը քաղաքի կենտրոնում շատ հստակ է զգացվում։ Բա պատկերացնու՞մ եք՝ ոնց է զգացվելու Նուբարաշենում ու Էրեբունիում։

Ընդ որում, այնտեղ բնակվող որոշ մարդիկ գոնե կարող են ինչ-որ ձև գտնել ու մի քանի օրով հեռանալ իրենց տներից։ Բա «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորնե՞րը։ Էդ մարդիկ դատարանի որոշմամբ զրկվել են ազատությունի՛ց, այլ ոչ թե մաքուր օդ շնչելու իրավունքից։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ․Գ.

Ավինյան Տիկոն պնդում է, որ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում: Եթե դա այդպես է, ապա պետք է խստորեն պատժել։ Բայց եթե դա այդպես չէ, ապա պետք է խստորեն պատժվի Ավինյան Տիկոն՝ իր գործը հերթական անգամ տապալելու ու, պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, խալխին մեղադրելու համար։

Դիտվել է՝ 2157

Մեկնաբանություններ