«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Վախի տարածում

Վախի տարածում
19.11.2025 | 12:34

Հասարակության մեջ վախ կամ անհանգստություն ստեղծելը փոխում է մարդկային վարքագիծը, քանի որ մարդն իր բնույթով գործողություններ է ձեռնարկում վտանգից կամ բացասական արդյունքից խուսափելու համար։

Այս մեթոդաբանությունը սոցիալական ինժեներիայում լայն կիրառում ունի՝ հակառակորդ հասարակությանը ծնկի բերելու համար։

Հակառակորդ պետության սոցիալական ինժեներները, կեղծ կամ կիսաճշմարտանման տեղեկություններ տարածելով, վախ են տարածում, որպեսզի թիրախը հետևի իենց հրամանին՝ խուսափելու վտանգից։ Այս դերը Հայաստանում իրենց վրա են վերցրել նիկոլը և քպ-ն, ու որոշ «ընդդիմադիր» ուժեր։

Կորստից խուսափելու սկզբունքի համաձայն՝ ինչ-որ բան կորցնելու մեր վախը շատ ավելի մեծ է, քան ինչ-որ բան ձեռք բերելուց ստացած հաճույքը։

Այլ կերպ ասած՝ ունեցածը կորցնելու ցավն ավելի ազդեցիկ է, քան նորը ձեռք բերելու հաճույքը։

Օրինակ, եթե մեզ ասեն մասնակցել մրցույթի, որտեղ մենք կամ կորցնում ենք մեր 100 հազար դրամը կամ շահում 1 միլիոն, շատերը չեն մասնակցի մրցույթին՝ 100 հազար դրամ կորցնելու վախից։

Սա մարդկանց ստիպում է կայացնել պահպանողական և երբեմն իռացիոնալ որոշումներ և չընդունել դրական ռիսկերը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 15021

Մեկնաբանություններ