18-ին պետականապղծություն տեղի ունեցավ:
20-ին հայրենապղծություն տեղի ունեցավ:
20-ից 25՝ ազգապղծություն:
Այսօր անցնում ենք հավատապղծության շրջանով:
Բոլորը սրբություններ են՝ պետությունն այդ թվում: Մեծ հաշվով, ամբողջ 7 տարի մենք սրբապղծություն ենք ապրում և վերապրում: Գիտակիցների համար սա ծանրագույն հոգեբանական բեռ է, ինչն էլ ժամանակի ընթացքում տրանսֆորմացվում է ամենատարբեր հիվանդությունների (ինչի մասին գերազանց գիտեն այս ամենի հեղինակները):
Ու հիշեք՝ այս ամենի միջով ստիպված էինք և ստիպված ենք անցնել միայն նրա համար, որ թշնամական դրածոները մնան իշխանության, իսկ նրանց Հայոց գահը նվիրած հանցագործները մնան անպատիժ:
Մեկ անգամ ևս մտածեք՝ ում հետ եք պայքարում և ինչի դեմ:
Էլիզա Առաքելյան