ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Իսրայելը հարվածեց Թեհրանին

Իսրայելը հարվածեց Թեհրանին
28.02.2026 | 11:34

Իրանի շուրջ վերջին շաբաթներին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը կարծես թե հասնում է իր կուլմինացիային: Իսրայելը հարված է հասցրել մայրաքաղաք Թեհրանին և թիրախավորել նախագահական պալատը: Ստեղծված իրավիճակի համատեքստում պետք է մի քանի դիտարկում անել:

Առաջին՝ անկախ Ժնևում բանակցությունների ընթացքից՝ պարզ էր, որ հարվածը անխուսափելի կլինի:

Երկրորդ՝ ակնհայտ է, որ իրանական կողմը պատասխան հարված է հասցնելու: Թե արդյո՞ք դա կլինի հրթիռային և անօդաչուների հարված, կամ կօգտագործվեն մերձավորարևելյան պրոքսիները՝ կտեսնենք մոտ ժամերին:

Երրորդ՝ ըստ էության կամ գործ ունենք 2025թ. հունիսյան պատերազմի սցենարի հետ, երբ ԱՄՆ-ի կողմից շաբաթներ շարունակ տևող բանակցությունները ընդամենը քողարկող ծխածածկույթ էին Իրանի նկատմամբ նախապատրաստվող հարվածի համատեքստում, կամ իսրայելական կողմը որոշել է ուղղակիորեն տորպեդահարել ԱՄՆ-Իրան թեկուզ տեսական մակարդակում որոշակի համաձայնության հասնելու հնարավորությունը և հարված հասցնելով փաստի առաջ է կանգնեցնում ԱՄՆ-ին: Չորրորդ ամեն պարագայում մեկ բան պարզ է՝ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները մահացու վտանգ են ոչ միայն այդ երկրի, այլև ողջ տարածաշրջանի և մասնավորապես ՀՀ-ի համար:

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ