Դոնալդ Թրամփն ավարտել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկօրյա հանդիպումները և վերադարձել ԱՄՆ։ Առևտրային հարաբերությունների կամ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին հայտարարություններ չեն արվել։ Արտաքին փայլն ու բարեկամական մթնոլորտը քողարկել են էական տարբերություններն այն հարցում, թե կողմերից յուրաքանչյուրն ինչի էր ցանկանում հասնել հանդիպումից և ինչպես է ընդհանուր առմամբ գնահատում երկկողմ հարաբերությունները՝ գրել է The Wall Street Journal-ը:               
 

Հավասարի հետ լծակցել

Հավասարի հետ լծակցել
13.04.2026 | 21:59
Ապրիլի 14

Որդինե՛ր, Ես միշտ առաջնորդում եմ ձեզ: Երբեմն նույն ճանապարհով մեկտեղ քայլելը կարող է և չլինի, բայց Իմ առաջնորդությունը միշտ կա: Աստված հրաշալի կերպով գործածում է ձեր երկուսին: Առաջ ընթացեք հրճվանքով և, ի վերջո, կտեսնեք այս բանը:
Կատարյալ մարմնամարզիկ լինելու համար նախ պետք է հավասարակշռություն պահել սովորել: Կատարյալ հավասարակշռություն ու ներդաշնակություն պահելն է, որ սովորեցնում եմ ձեզ հիմա: Այս բանը կտա ձեզ անհրաժեշտ զորությունը, որպեսզի կարողանաք հրաշալի կերպով արտահայտել այն, երբ ձեր կյանքը շփման մեջ մտնի ուրիշ կյանքերի հետ:
Բնակակից եղեք Ինձ. դարձրեք Ինձ ձեր կյանքի կենտրոնը: Հարաբերվելիս այնպես արեք, որ Ես ձեր էության կենտրոնը դառնամ: Այս է, որ ձեզ իսկական հավասարակշռություն կտա:
Հեռանկարը - այն նպատակը, որ դուք երկուսդ էլ ունեք` միջոցներ գտնելն է, որով կկարողանաք հեռացնել արգելքները ձեր ճամփի: Երբ Իմ աշակերտը տեսնում է հեռավոր նպատակը, որ Ես ունեմ, այդ տեսնելն իսկ` արդեն հնարավորություն է տալիս նրան անհրաժեշտ ուժ ստանալ, որպեսզի կարողանա հեռացնել մեջտեղից ամեն մի արգելք, որ գտնվում է իր այդ տեսողության դաշտում:
Դուք երկուսդ էլ հզոր ուժ ունեք այս բանը անելու: Հոգևոր Լույսը ինքնին հրաշագործ է:
Հաճախ մարդիկ զուր ժամանակ են վատնում իրենց տեսածը հասկանալու համար: Սակայն Ես ասում եմ, որ տեսնելու մեջ իսկ` իրագործվում է այն ստեղծելու Իմ ողջ նպատակը:
Իզուր չէ, որ Իմ աշակերտներին ասացի. «Շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել այն»: Բայց ձեզ և բոլոր այն երկու հոգիներին, որոնք մեկտեղ են գալիս լսելու Ինձ, ինչպես որ դուք եք անում, Ես կարող եմ հայտնել այն բոլոր բաները, որոնք Ես չասացի այն ժամանակ:
Իմ Պողոսի պատգամը պարզ է. «Անհավատների հետ լծակից մի եղեք»: Երբ երկու հոգի միաբանվում են Ինձ հետևելու ցանկությամբ, նրանց առաջնորդելու Իմ զորությունը անչափ մեծանում է: Բայց ափսոս, որ շատ քչերը հասկացան այս ճշմարտությունը:
Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ