Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Անիծյալ 16-ը

Անիծյալ 16-ը
14.05.2026 | 11:29

- Հարևան, հլը ասա տասնվեց։

- Խի՞ ասեմ։

- Ասա՝ կիմանաս։

- Սիրտ չունեմ, Վաղո, յան տուր։

- Էդ էս էլի, միշտ ինձ մենակ ես թողում փորձանքի մեջ։

- Ի՞նչ փորձանք, այ մարդ։

- Նոր հայաթում մի լակոտ խայտառակ արեց ինձ, մինչև հիմա հռհռում են վրես։

- Ի՞նչ արեց որ։

- Բիսետկեն նստած նարդի էինք խաղում, մեկ էլ մոտեցավ ու ասեց՝ Վաղո ձաձա, հլա ասա տասնվեց։ Ես էլ միամիտ ասի տասնվեց ու գիտե՞ս ինչ ասեց։

- Ի՞նչ։

- Ասեց՝ զոմբին քո տիրոջ մերը․․․

- Վայ քու արա։ Դրա համար ե՞ս ուզում, որ ես էլ ասեմ։

- Բա կարող ա էս հայաթում մենակ ես եմ էշ։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5676

Մեկնաբանություններ