ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Երբ պյուռոսյան հաղթանակը դառնում է անկման հետհաշվարկի մեկնարկ

Երբ պյուռոսյան հաղթանակը դառնում է անկման հետհաշվարկի մեկնարկ
23.06.2026 | 16:44

Եթե վերջին ընտրություններին նայենք ոչ թե ԿԸՀ-ի հրապարակած թվերի, այլ քաղաքական տրամաբանության տեսանկյունից, ապա ՔՊ-ի հաղթանակը շատ առումներով պյուռոսյան հաղթանակ էր։

Իշխանությունը գործի դրեց գրեթե ամբողջ վարչական ու քաղաքական ռեսուրսը, ընտրարշավը կառուցեց վախի, սպառնալիքների և հասարակության բաժանման վրա, բայց արդյունքում ստացավ 49,7 տոկոս։ Թվաբանական առումով սա հաղթանակ է, սակայն քաղաքական առումով հարց է առաջացնում. եթե այսքան ռեսուրսի կիրառման դեպքում արդյունքը սա է, ապա վաղն ի՞նչ է լինելու։

Պատմությունը նման օրինակներ շատ է տեսել։ Մասնավորապես, Շառլ դը Գոլը 1968-ին հաղթեց ընտրություններում, բայց մեկ տարի անց հեռացավ իշխանությունից: Ոչ պակաս հետաքրքիր է Սլոբոդան Միլոշևիչի 1997-ի դեպքը. վերահսկում էր գրեթե ամբողջ պետական համակարգը, բայց երեք տարի անց կորցրեց իշխանությունը։ Իսկ Վիկտոր Յանուկովիչը 2010-ին հաղթեց ընտրություններում, սակայն չորս տարի անց փախավ երկրից։

Ըստ էության, քաղաքականության մեջ ամենավտանգավոր հաղթանակը հաճախ այն հաղթանակն է, որի համար ստիպված ես լինում ծախսել գրեթե ամեն ինչ։ Այդպիսի դեպքերում հաղթանակը դառնում է անկման հետհաշվարկի մեկնարկ։

Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե դիրքերի ամրապնդման, այլ բացառապես իշխանության պահպանման ընտրություններ էին: Նա մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը։ Իսկ պատմության մեջ, որպես կանոն, գրեթե բոլոր դեպքերում, երբ իշխանությունն արդեն մտածում է ոչ թե նոր քաղաքական հեռանկարների ու ապագա բուն անելիքների մասին, այլ, թե ինչպես պահի ունեցածը, դա խոսում է տվյալ ուժի քաղաքական մայրամուտի ստարտի մասին:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

«Կախարդական փայտիկ»
«Կախարդական փայտիկ»