ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և ամուր խաղաղության պայմանները»՝ Ժնևում բանակցություններից հետո։ Տեղի կունենա նաև ամերիկյան «խաղաղ պլանի» քննարկում։               
 
  • Քերին ժամանում է Ռուսաստան

    Քերին ժամանում է Ռուսաստան

    07.05.2013| 12:46
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանում է Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունների հետ երկօրյա այցի շրջանակներում նա կքննարկի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային խնդիրներին առնչվող հարցեր։
  • Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

    Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

    07.05.2013| 12:45
    Վենեսուելայի մայրաքաղաքում անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում կընդգրկվեն զինվորականներ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ այդպիսով կկարողանան կտրուկ նվազեցնել հանցավորության մակարդակը։
  • Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

    Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

    07.05.2013| 12:42
    Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 3 կանանց, որոնք առևանգվել էին մոտ 10 տարի առաջ։ Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը բավարար է։ Ձերբակալվել է նաև 52-ամյա մի տղամարդ, ով ենթադրաբար պահում էր այդ կանանց։
  • Ինքնագովազդ` «լոգոյով»

    Ինքնագովազդ` «լոգոյով»

    07.05.2013| 11:54
    Հանրապետությունը պատրաստվում է Մեծ եղեռնի 100-ամյակին։ Ստեղծվել է համապատասխան պետական մարմին` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով», որը պետք է ի մի բերի բազմաբնույթ միջոցառումները և դրանք նպատակաուղղի մեկ միասնական հունով։ Հայտնի է նաև, որ հանձնաժողովի քարտուղարությունը մրցույթ է հայտարարել և մրցույթի պայմանները տեղակայել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում։
  • Ասում են...

    Ասում են...

    07.05.2013| 00:37
    ...թե որքան էլ ԲՀԿ-ն մինչ ավագանու ընտրությունները բարձրաձայնում էր` իրավական պատասխանատվության կենթարկվեն այն մարդիկ, ովքեր խախտումներ կանեն, քանզի վստահ էին, որ տեղամասերում իրենք «մաքուրով» են աշխատելու, իսկ բուն փողի բաշխումն իրականացնելու են տնետուն ակցիայով, այնուհանդերձ, մտադրություն չունեն բողոքարկելու ընտրությունների արդյունքները։
  • ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

    ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

    07.05.2013| 00:32
    Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, ՀՀԿ-ն հաղթանակ է տարել, և Տարոն Մարգարյանը շարունակելու է իր պաշտոնավորումը: Ինչ-որ տեղ ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսելի էր, քանզի կուսակցությունը լավ «մարզավիճակում է» և վերջին մեկ տարում կարողացել է բարձր ցուցանիշներ ապահովել թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ, մայիսի 5-ին կայացած ընտրությունը ներքաղաքական դաշտում բացահայտեց նոր իրողություններ: Այսպես. ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր Էդուարդ Շարմազանովը:
  • Շառից, փորձանքից հեռու

    Շառից, փորձանքից հեռու

    07.05.2013| 00:22
    Ընտրությունից հետո ՀՅԴ հայտարարությունը բավականին զուսպ է: «Եղավ` ինչ եղավ»,-կարճ ու կոնկրետ, ենթատեքստով ասում են դաշնակցականներն ու ցավում, որ «ազատ քաղաքացու» գիտակցություն չձևավորվեց:
  • «Ճնշումները և խախտումները եղել են հատկապես երեք կուսակցական ուղղությունների կողմից` ՕԵԿ, ՀՀԿ և ԲՀԿ»

    «Ճնշումները և խախտումները եղել են հատկապես երեք կուսակցական ուղղությունների կողմից` ՕԵԿ, ՀՀԿ և ԲՀԿ»

    06.05.2013| 17:08
    «Ընտրություններում հավասար է եղել թե լավը, թե վատը: Դիտարկումների արդյունքները ցույց տվեցին, որ այս քարոզարշավը նախկինի նման բոլոր կուսակցություններին ընձեռել էր հավասար պայմաններ, սակայն, որը` շատ օգտվեց, որը` քիչ: ՈՒստիև, առաջացան դժգոհություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընտրական համակարգեր» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահրամ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
  • Եվրոպան «նուրբ» է դիտարկում

    Եվրոպան «նուրբ» է դիտարկում

    06.05.2013| 16:45
    Թե որ ուժերն էին տեղ գտնելու Երևանի ավագանիում՝ ակնհայտ էր իշխանության պատվերով սոցհարցումներ անցկացնող Ահարոն Ադիբեկյանի և Գևորգ Պողոսյանի ներկայացրած տվյալներից: Նրանք ուղղակի «մեսիջներ» են հղում հասարակությանն ու քաղաքական ուժերին, որպեսզի վերջիններս պատրանքներ չունենան և չկանգնեն հերթական հուսախաբությանը դեմ-հանդիման:
  • Նվիրվում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850-ամյակին

    Նվիրվում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850-ամյակին

    06.05.2013| 16:12
    Մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի համաշխարհային օր: Այդ օրը բոլոր հինգ մայր ցամաքների հոգևոր և համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում կկայանա 850 համերգ, որոնց ընթացքում կհնչեն են Փարիզի Աստվածամոր տաճարում տարբեր դարերում ստեղծված և հնչած ստեղծագործություններ: