02.05.2013|
11:31
Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում՝ զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունը ներկայացնող պատգամավոր։ Վերջիններս կասկածվում են հեղաշրջման փորձի մեջ։ Ինչպես նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները չորս ամիսների ընթացքում հետևել են դավադրության մասնակիցներին։