-
05.03.2025|
08:25
Այժմ ժողովրդի կողմից վարկանիշավորված անունները` որպես քաղաքական դերակատարներ, խոսում է այն մասին, որ հայ հասարակության մեծամասնությունը էմոցիաների հասարակություն է և ոչ թե գաղափարների, ռազմավարական տեսիլքի։
-
03.03.2025|
16:57
Ամեն անգամ, երբ լսում եմ ՀՀԿ-ականներից որևէ մեկին, ով ասում է, թե բա` մենք իշխանության կռիվ չենք տալիս, մեզ իշխանություն պետք չի, ինձ մոտ «կարճ միացում» է լինում:
-
23.02.2025|
08:38
Պարտադիր պետք է ձյու՞ն գար, որ ապացուցվեր՝ ի վիճակի չէ քաղաք կառավարելու:
Պարտադիր պետք է տրանսպորտ թանկացնե՞ր, որ ապացուցվեր՝ կատարյալ ունակ չէ մտածված ու մշակված ռեֆորմ իրագործելու:
-
22.02.2025|
14:51
Գյումրիում տեղի ունեցած «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ցուցադրումը, որին ներկա էինք «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով, շատ խորհրդանշական ստացվեց...
-
10.02.2025|
08:11
Նա այլևս մերժված ու ժամկետանց է ուժային բոլոր կենտրոններում: Ամեն օրն է՛լ ավելի է խորացնում նրա աշխարհաքաղաքական դևալվացիան:
-
04.02.2025|
13:02
Չհամագործակցությունը խաղաղ իշխանափոխության միակ գործիքն է: Դրա դրսևորումները բազում են՝ նրա ձեռքը չսեղմելուց, նրանից մրցանակներ չստանալուց մինչև նրա ղեկավարած համակարգի որոշումների չկատարում...
-
03.02.2025|
15:19
Հասկանալի է, որ միևնույն կողմնորոշումն ընտրած կամ անգամ հռչակած քաղաքական ուժերի և քաղաքական դեմքերի միջև իդեալական փոխըմբռնում ու համաձայնություն չի կարող լինել, բայց այն, ինչ արվում է մեր օրերում, ծայրահեղ անընդունելի է...
-
03.02.2025|
11:22
Անկեղծ ու հակաքաղաքական բան ասեմ:
Ես վախենում եմ մեկ մտքից՝ որ սրանց տապալի ոչ թե քաղաքական ազգը իր գերակայություններով , որոնց շահառուն նաև սպառողական հասարակությունն է, այլ տապալի սպառողական հասարակությունը իր նեղ շահերով: Ես դրանից ուրախ չեմ: Այսօրվա սպառողական հասարակության մեջ քաղաքական ազգի գերակայության շատ քիչ էլեմենտ կա, ուստի չկա նաև առաջնայինի և երկրորդականի տարբերության գիտակցում:
-
01.02.2025|
08:48
Այդ տեղեկատվական կեղտաջրերի մեջ, սակայն, հատուկ նշանակություն ունեն Արցախի հարցով 30 տարվա բանակցությունների միտումնավոր ձևախեղման և ժողովրդին հիմարացնելու սին ջանքերը։ Առիթը Մեղրիի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի երեկվա ծավալուն ռեպորտաժն էր ԱՄՆ արխիվների մասնակի գաղտնազերծման հիման վրա։ Իրեն բնորոշ «ֆիրմեննիյ» ձեռագրով և ոճով Փաշինյանը հաջողացրեց կոնտեքստից յուրովի կտրել ֆիլմից երկու մեջբերում (ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի և ԱԳ նախկին նախարար Օսկանյանի)՝ հիմնավորելու համար «Արցախը վաղուց էր տրված» սեփական նենգ կեղծիքը։
-
01.02.2025|
06:36
Հայաստանում ստեղծել տնտեսապես ու հատկապես հոգեբանորեն ծանր, անկարգ, խառնափնոր մի իրավիճակ։ Հանրության ամբողջ ուշադրությունը շեղել առօրյա կենցաղային հոգսերի, ինչպես նաև ազգային-պետական արմատական արժեքների դեմ խունտայի ամենօրյա հարձակումների և դրանց շուրջն անընդհատ ընթացող անպտուղ, թատերականացված բանավեճերի և աղմկահարույց ելույթների վրա։ Մահու չափ հոգնեցնել ու հյուծել հայ մարդկանց, բթացնել նրանց զգոնությունը։