-
19.04.2018|
14:20
Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրից` 2018-ի ապրիլի 13-ից, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը` ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
-
19.04.2018|
14:16
«Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են։ Առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որևէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը»:
-
19.04.2018|
08:22
Պետության հեռացող ղեկավարը երեքշաբթի օրը նշանակվել է վարչապետ` չնայած բազմահազանոց հանրահավաքներում, որ սկսվել են ուրբաթ օրը, նրանից պահանջում են հեռանալ` գրում է Աուրելիա Աբդելբոստը Liberation-ում:
-
19.04.2018|
08:18
Արդեն մի քանի օր` հազարավոր մարդիկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքում են նախկին նախագահի վարչապետ դառնալու դեմ: Բողոքներում արտահայտվում է և ընդհանուր դժգոհությունը Հայաստանի քաղաքականությունից` գրում է Մարկուս Ակերետը շվայցարական Neue Zürcher Zeitung-ում:
-
19.04.2018|
08:05
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ: Երկու այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետեր: Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել են պաշտպանության և ԱԳ նախարար:
-
18.04.2018|
22:12
Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վաղը 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ շրջափակել կառավարության շենքը եւ կառավարական այլ շենքերը:
-
18.04.2018|
22:09
Երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին և դա հսկայական առավելություն համարեց:
-
18.04.2018|
18:31
Կրեմլում հետևում են Հայաստանի իրադարձություններին և հույս ունեն, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում` լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
18.04.2018|
18:26
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսով շնորհավորել է վարչապետ Սերժ Սարգսյանին` ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար
Վիկտոր Սողոմոնյանը:
-
18.04.2018|
12:45
Վրացական լրատվամիջոցներն արդեն երրորդ օրը ակտիվորեն հետևում են Երևանյան իրադարձություններին: