-
15.09.2017|
10:19
Եթե մի շարք գյուղապետեր ժամանակին օպերատիվ աշխատեին, մի շարք գյուղական տնտեսությունների 2012-2016 թթ. սերմացուի և վառելիքի պարտքը կառավարության երեկվա նիստում «ջրված» կլիներ։ Թեև ե՞րբ են գյուղապետերից շատերը կարգին աշխատել, որ հիմա աշխատեին։
-
15.09.2017|
09:25
2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից: Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետև ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսևորելու:
-
15.09.2017|
00:17
2018 թվականն ինքնին մեծ հետաքրքրություն չի ներկայացնում իրենից, որովհետև գրեթե պարզ է` որտեղ են «ձմեռելու խեցգետիններն» այդ օրերին, ումով և ինչու, անգամ աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում: Ֆորս մաժորի համար փոքրիկ սողանցք թողնելով` մնացյալ քաղաքական զարգացումների համար արձանագրենք` «Վարչապետ-18» նախագիծը վաղուց գծված է, խաղացողներն էլ խելոք շարված են խաղատախտակին:
-
14.09.2017|
13:37
ՈՒղիղ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Հայաստանի վարչապետ: Առաջին իսկ օրերին Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
-
13.09.2017|
22:30
Հայաստանը չունի քաղաքացի, որ իր կյանքի որակի բարելավում չի ուզում` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իր վարչապետ նշանակվելուց հետո բարելավել ՀՀ քաղաքացու վիճակը։
-
13.09.2017|
22:11
Պատրաստ ենք հաշվարկներով, վերլուծություններով ներկայացնել իրավիճակը, թե ինչով է ԵԱՏՄ անդամակցությունը լավ Հայաստանի համար` սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
13.09.2017|
22:10
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանրության դատին է ներկայացնում ընտրված ոլորտներում կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրված արդյունքների հակիրճ հաշվետությունը: 2017-ի առաջին 7 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվությունն աճել է 6,2 տոկոսով, հարկային եկամուտները՝ 6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 12,7 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը` 26 տոկոսով:
-
13.09.2017|
19:17
Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին:
-
12.09.2017|
22:55
Իշխան Զաքարյանը հայտնվեց ու արդեն երկրորդ օրն է` գալիս է խորհրդարան, իհարկե, դեռ միայն կոճակ է սեղմում և հեռանում: Մինչ այդ նա հարցերից խուսափելու համար հայտարարեց, որ կայքերից մեկին հարցազրույց է տվել:
-
12.09.2017|
00:55
Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը, որն իրեն ընդդիմադիր է համարում, չի կարող իշխանության առաջին դեմքերին գնահատական տալ, որովհետև նրա համար առաջնայինը ընկեր-խնամի-բարեկամական կապերն են: