-
21.04.2017|
08:45
Խորհրդարանական ընտրությունից հետո հետընտրական գործողություններ չեղան, բայց ընդդիմադիր ուժերից մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ-ն, դիմեց ՍԴ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ըստ վերջիններիս` տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներ, ճնշումներ, ընտրողի իրավունքների ոտնահարում։ Այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ։
-
21.04.2017|
08:37
Խորհրդարանական ընտրությունների հետ կապված կրքերը, Սահմանադրական դատարանում արդյունքների բողոքարկումն ընդամենը հետընտրական թեթև ակտիվություն են, ինչի նպատակն ավելի շուտ հնարավոր սակարկությունների միջոցով իշխանություններից ինչ-որ բան պոկելն է։
-
20.04.2017|
22:14
Սերժ Սարգսյանը հավատարիմ է իր խոսքերին։ Նա մնում է քաղաքականությունում և ապահովելու է անվտանգության բաղադրիչը։ Սա է փաստում նաև նրա այսօրվա ելույթը «Ազգ-բանակ» համաժողովում։
-
20.04.2017|
12:34
Աստիճանաբար ամբողջանում է պատկերը, թե Զարուհի Փոստանջյանն ինչու որևէ ձևաչափով չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին, ակտիվ նախաձեռնեց կուսակցության ստեղծում` հընթացս երևանցիներին զրկելով «սև-սպիտակ» բանաձևով ընտրություն կատարելու հնարավորությունից: Երեկ շրջանառվեց տեղեկություն, որ Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը ֆինանսավորվում է ռուսաստանցի հայ մեծահարուստ, «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանի կողմից:
-
19.04.2017|
17:23
Սահմանադրական դատարանը ապրիլի 25-ին կքննի ընտրությունների արդյունքներին վերաբերող ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը:
-
19.04.2017|
16:08
Երևանի ավագանու ընտրարշավը պաշտոնապես մեկնարկելու է ապրիլի 21-ին, բայց ընտրությունների մասնակիցներն արդեն գրանցված են և, ըստ էության, քարոզարշավը մեկնարկել է: Ուրախացնում է այն հանգամանքը, որ հանդիպում ենք քարոզարշավի ոչ ստանդարտ դրսևորումների, որոնք մեզ ծանոթ են ընտրությունների արևմտյան պրակտիկայից:
-
19.04.2017|
11:57
Հետընտրական Հայաստանի 17-րդ օրը կարող ենք արձանագրել երեք իրողություններ՝ իշխանությունները կարծում են, որ հիանալի ընտրություններ են անցկացրել ու լեգիտիմ իշխանություն են ձևավորել:
-
18.04.2017|
17:27
Խորհրդարանական ընտրություններում, ըստ քաղտեխնոլոգների, լավ քարոզարշավ անցկացրեց «Ելք» դաշինքը, որը նախընտրում էր բակից բակ գնալ ու բարձրախոսով խոսել մարդկանց հետ։
-
18.04.2017|
12:58
Երեկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ «մարդամեջ» է դուրս եկել իր հրաժարականից հետո: Նա Կոմիտասի անվան պանթեոնում ոչ միայն մասնակցել է Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին, այլև պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին:
-
17.04.2017|
19:44
Մայր գետերի, առուների ու վտակների «գիտակ» Հովիկ Աբրահամյանը կարծես փորձում է նորից «հանրայնացվել»։ Օրերս նա իր ֆեյսբուքյան էջով երկու իրադարձության մասին է հանրությանը տեղեկացրել։ Երկուսն էլ առնչվում են Կարեն Դեմիճյանին 85-ամյակին։ Նախ նա այցելել էր Ռիմա Դեմիրճյանին, իսկ այսօր այցելել Կոմիտասի անվան պանթեոն` Կարեն Դեմիրճյանի գերեզմանին։