-
07.04.2017|
14:39
Ուզեցե՞լ են Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը դառնալ քաղաքապետ: Թերևս` այո, բայց նրանց բախտը չբերեց, որովհետև խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին «նոր դենք» էր պետք, և գործընթացը բնականորեն հանգեց նրան, որ կառավարող կուսակցությունը հանրությանը ներկայանում է նույն թեկնածուով` Տարոն Մարգարյանով:
-
07.04.2017|
14:38
Պաշտոնը ստանձնելուց շուրջ յոթ ամիս անց վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ պահանջել է կառավարությունից անցնել աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ ընդգծելով, որ իշխող Հանրապետականը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվե: «Արտակարգ ռեժիմ» Կարեն Կարապետյանին պետք է, բայց այստեղ դեր ունեն ոչ թե ՀՀԿ հաղթանակը, այլ` խորհրդարանական ընտրությունները և դրանցով պայմանավորված նոր իրավիճակը, որում հայտնվել է գործող վարչապետը:
-
07.04.2017|
13:52
Նախագահական Հայաստանը առոք-փառոք, նաև հոգնած ու ամոթխած վերջապես հանգրվանեց հայոց նորագույն պատմության Ա հատորում։ Սկսվել է նոր դարաշրջանը, և երկիրը տեղակայվում է նորագույն պատմության Բ` «Խորհրդարանական հանրապետություն» հատորում։
-
07.04.2017|
13:04
Վարչապետի ընտրարշավի դրական արդյունքը, ըստ ամենայնի, նկատելի կլինի շատ բնակավայրերում: Կառավարության երեկվա նիստում վարչապետը հանձնարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին լուծել բնակավայրերը ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով ապահովելու խնդիրը:
-
07.04.2017|
12:32
Խորհրդարանական ընտրություններից հետո, բնականաբար, շատ է խոսվում քվեարկության արդյունքների մասին։ Հիմնական ուշադրությունը սևեռված է հաղթող ուժերի կամ ռեյտինգային թեկնածուների վրա։ Իհարկե, դա օրինաչափ է՝ հաշվի առնելով խորհրդարանական համակարգում օրենսդիր մարմնի կարևորությունը։
-
07.04.2017|
12:30
Ընտրություններից հետո ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների, այդ թվում` ՀՀԿ անդամներին պատել է նոր նշանակումների ցավը: Այսօր շրջանառվող լուրերից մեկն էլ այն է, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր, հանրապետական Արա Բաբլոյանը բժշկի խալաթը փոխելու է դիվանագետի պորտֆելով: Որքա՞ն են հավաստի այս լուրերը՝ հարցրինք անձամբ Արա Բաբլոյանին:
-
07.04.2017|
12:16
ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է և մի բան էլ ավելի: 2017-ի առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները գերակատարվել են, ինչը թույլ է տվել կառավարությանը լրացուցիչ գումար հատկացնել կապիտալ ծախսերի իրականացման համար, մի բան, որ 2016-ի պետբյուջեով առանձնացված չէր:
-
07.04.2017|
12:14
Երևանի ավագանու ընտրությանն ընդդիմադիր քաղաքական ուժերի անտարբերությունը մի քանի հանգամանքով է պայմանավորված։
-
07.04.2017|
12:11
Ընտրություններից հետո Հայաստանում սովորաբար կենտրոնակայան է դառնում Ազատության հրապարակը: Ապրիլի 3-ին ոչ ոք ցանկություն չհայտնեց ավանդույթին տուրք տալ: Ոչ էլ 4-ին, 5-ին կամ 6-ին:
-
07.04.2017|
12:04
«Շատ աշխատողին՝ շալե շապիկ, քիչ աշխատողին՝ խաս շապիկ»: Թե՞ հակառակը: Ինչևէ, կառավարությունը որոշել է աշխատել ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով:
Բաժանորդագրվել
ԳործընկերներՀետադարձ կապ