-
20.07.2016|
15:09
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ:
-
20.07.2016|
15:07
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
-
19.07.2016|
17:40
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
-
19.07.2016|
00:51
Պահը ճիշտ էր ընտրված: Չնայած հաշվարկը տանում էր դեպի աշուն, բայց, քանի որ ղարաբաղյան հարցում և ֆորս մաժորի սպասելիքում շատերն են անհամբեր, Նիսի ու թուրքական դեպքերի մի յուրօրինակ «փնջով»` բեռնատար ավտոմեքենայով ոչ միայն ահաբեկչություն իրականացվեց, այլև իշխանության պահանջ դրվեց:
-
19.07.2016|
00:29
Չնայած Խորենացու փողոցում կատարվածը շեղել է քաղաքական դաշտի ուշադրությունը, սակայն և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ուժերը ժամանակ չեն կորցնում խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևերը փնտրելու հարցում:
-
18.07.2016|
17:38
Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով. տարածած հայտարարությամբ տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
-
18.07.2016|
12:22
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի և մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին, հաղորդում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
-
18.07.2016|
12:21
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ պատանդ ոստիկաններից մեկին այս գիշեր ազատ են արձակել։
-
18.07.2016|
12:20
Զինված խումբը Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրոհել է ոստիկանական բաժանմունքը, պատանդներ վերցրել՝ պահանջելով ազատ արձակել «քաղաքական բանտարկյալներին», - գրում է BBC-ի կայքը: Մեկ ոստիկան սպանվել է:
-
18.07.2016|
12:19
«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել: