-
13.11.2015|
00:32
«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով նոյեմբերի 9-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի և ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ կազմակերպել էր համաժողով, որի նպատակն էր քննարկել ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը լարված տարածաշրջանային համատեքստում և ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության խորհրդարանական ու մարդկային հարթությունները: Համաժողովին ներկա էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ուսանողներ:
-
12.11.2015|
20:31
Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրն այլընտրանք չունի՝ ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
-
12.11.2015|
11:46
Նախագահ Սերժ Սարգսյանն Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014 թ. և 2015 թ. հունվար-սեպտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
-
11.11.2015|
14:29
183 հազար քաղաքացիներ, որ ունեն միայն նույնականացման քարտ, կկարողանան մասնակցել ընտրությունների:
-
11.11.2015|
14:28
Կառավարությունը ԱԺ է բերել նախագիծ, որով 2016-ի հունվարի 1-ից ուզում է բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը:
-
10.11.2015|
17:54
Սպին բուժելու համար նոր վերք ենք բացում՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով նույնականացման քարտերով քաղաքացիների մասնակցության ընտրություններին:
-
10.11.2015|
17:53
ԱԺ-ում նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու քննարկումները ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հիշեցնում են ժամավաճառություն:
-
10.11.2015|
00:04
Պարզվում է` ընդդիմության որոշ ներկայացուցիչներ իշխանությունների հետ կանգնել-խոսել-շփվելու բարդույթներ ունեն:
-
06.11.2015|
19:21
ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է, որ «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում» խորագրով քննարկմանը իր միտքը, թե իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության առաջնորդները և դժվարանում է ասել, թե ինչպիսին կլինեն զարգացումները, կտրված է կոնտեքստից:
-
06.11.2015|
12:52
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին անդրադարձ կատարվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, «Այո»-ի շտաբի աշխատանքների կազմակերպական և բովանդակային խնդիրներին՝ մասնավորապես քարոզչական բնույթի աշխատանքների հստակեցումներ եղան, անդրադարձ կատարվեց նաև մի շարք կուսակցական և ոչ կուսակցական հարցերի: