ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Վանիր մեղքը սիրով

Վանիր մեղքը սիրով
03.06.2012 | 02:09

Հունիսի 3

Տեր, սիրում ենք Քեզ և գովում ենք Քեզ։ դու ես մեր ուրախությունն ու մեր գերազանց վարձը։

Մի մոռացեք, որ սերը այն զորություննե է, որ կերպարանափոխում է աշխարհը։ Սերը ոչ միայն Իմ հանդեպ, ոչ միայն ձեր սիրելի մի քանի մարդկանց հանդեպ, այլ սեր, որ տածում եք ամենքի նկատմամբ` մաքսավորների, մեղավորների, բարոյապես ընկածների։
Սերը միակ զենքն է, որի միջոցով դուրս է նետվում մեղքը. դուրս վտարեք մեղքը սրով։
Հեռու վանիր քեզնից վախը, տխրությունը, հուսահատությունը և ձախողված լինելու զգացումը` Աստծուն ուղղված փառաբանությամբ։
Փառաբանությունը նշանակում է ճանաչել ու ընդունել այն ամենը, որ Ես եմ տալիս ձեզ։ Մարդկանցից քչերն են նոր նվերներ ուղարկում, մինչև որ չի հավաստվում նախորդ նվերը ստանալու փաստը։ ՈՒրեմն գովիր ու գոհացիր` հաստատելով քո ընդունած նվերները, որպեսզի Իմ տալու և օրհնելու ճանապարհը բաց պահեն Ինձ համար` էլ ավելի պարգևներ հեղելու շնորհակալ սրտի վրա։
Սովորիր, ինչպես երեխան է սովորում պարզորեն ասել` շնորհակալ եմ. իբրև քաղաքավարության քայլ, թեկուզ և առանց երախտագիտության իրական զգացումի։ Ասեք այս, մինչև որ շնորհակալության ու ուրախության զգացումը, ի վերջո, միահյուսվի ասված խոսքին։
Մի ակնկալեք զգալ կամ իմանալ, թե վերոհիշյալ փորձառությունները զգացել կամ ապրել են ուրիշները։ Դուք պարզորեն քայլեք հնազանդության հարթ ճանապարհով, և ձեր հարատև ջանքը կվարձատրվի, երբ հասնեք աղբյուրին` ջրի զվարթ աղբյուրին։
Հրճվեք Ինձնով և, ինչքան կարող եք, հրճվանք սփռեք ձեր շուրջը։

Դիտվել է՝ 4035

Մեկնաբանություններ