Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Օբաման, Պուտինը և Օլանդը ԼՂ հարցով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Օբաման, Պուտինը և Օլանդը ԼՂ հարցով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
19.06.2012 | 13:40

Մեքսիկայում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումները:
«Ցավում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել, ինչի մասին մենք կոչ էինք արել 2011-ի մայիսին` Դովիլում արած համատեղ հայտարարության մեջ»,- ասված է փաստաթղթում: Օբաման, Պուտինը և Օլանդը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել կատարել պարտավորությունը, արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների կատարումը, որոնք նշված են հունվարի 23-ին Սոչիում արված հայտարարության մեջ: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները կոչ են արել նաև Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից, պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը` խուսափելով թշնամական լարված հռետորաբանությունից: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Միայն խաղաղ բանակցային ճանապարհով է հնարավոր գտնել ելքն այս բարդ իրավիճակից: «Խաղաղությունը կախված կլինի ոչ թե միակողմանի առավելության հասնելու ձգտումից, այլ կողմերի միասնական համաձայնության և փոխըմբռնման պատրաստակամությունից, ինչն էլ խաղաղություն կբերի ժողովուրդներին և սերունդներին»ե,- նշվում է համատեղ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 3355

Մեկնաբանություններ