«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հաղթել է Արմեն Նազարյանը

Հաղթել է Արմեն Նազարյանը
25.06.2012 | 20:57

Չեխիայում (Պրահա) ավարտված ձյուդոյի Եվրոպայի գավաթի փուլային մրցաշարում Հայաստանը ներկայացված է եղել երկու մարզիկով` Հովհաննես Դավթյան, Արմեն Նազարյան: Հետաքրքրական է, որ այս մրցաշարում Հովհաննես Դավթյանը հանդես է եկել իր համար նոր քաշային կարգում` 66 կիլոգրամ, որը Արմեն Նազարյանի մրցակցային քաշային կարգն է: Եզրափակչում նրանք հանդիպել են իրար, հաղթանակ է տոնել Նազարյանը: Ավելացնենք, որ մեր երկու ձյուդոյիստներն էլ ունեն Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ