Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրանական հրթիռները կարող են հասնել Իսրայել

Իրանական հրթիռները կարող են հասնել Իսրայել
04.07.2012 | 12:04

Իրանը փորձարկել է բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչև Իսրայել: Անապատում անցկացված զորավարժությունների ընթացքում մի քանի հրթիռներ են փորձարկվել` մինչև 2000 կիլոմետր հեռավորությամբ թիրախին ուղղված, և բոլորն էլ խոցել են նպատակակետը: Իրանցի զինվորականները նախատեսում են փորձարկել նաև ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր:

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ