Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՌԴ-ի և Չինաստանի վրա ուժեղացնում են ճնշումը Սիրիայի հարցով

ՌԴ-ի և Չինաստանի վրա ուժեղացնում են ճնշումը Սիրիայի հարցով
06.07.2012 | 17:44

ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը Սիրիային նվիրված հանդիպմանն իր համախոհներին կոչ է արել պահանջել Ռուսաստանից և Չինաստանից դադարեցնել նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը։ Նա ասել է, որ Մոսկվան և Պեկինը ոչինչ չեն շահի Ասադի հետ դաշինքից, և նրանց գործողություններն անընդունելի են։
Նշենք, որ ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ հավաքվել են Փարիզում՝ Սիրիայում բռնությունների դադարեցման շուրջ բանակցությունների համար։ Բացելով հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մերձավորարևելյան այդ երկրի ճգնաժամը սկսել է վտանգ ներկայացնել ամբողջ աշխարհին։

Դիտվել է՝ 3902

Մեկնաբանություններ