ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Սերենա ՈՒիլյամսը` ՈՒիմբլդոնի հաղթող

Սերենա ՈՒիլյամսը` ՈՒիմբլդոնի հաղթող
07.07.2012 | 19:57

Լոնդոնում ավարտվեց Ագնեշկա Ռադվանսկա-Սերենա ՈՒիլյամս եզրափակիչ հանդիպումը: Առաջին սեթում տանելով համոզիչ հաղթանակ (6:1)` ամերիկուհին, որ ՈՒիմբլդոնի մրցաշարի քառակի հաղթող է, երկրորդում նկատելիորեն թուլացրեց ակտիվությունը, ինչից էլ հաջողությամբ օգտվեց լեհ թենիսիստուհին: 7:5 հաշիվը նրա կամքի ու համառության վկայությունն է: Երրորդ սեթի առաջին երեք գեյմի իր համար ոչ նպաստավոր 2:1 հաշվից հետո Սերենա ՈՒիլյամսը կարողացավ մոբիլիզացնել ողջ ուժերն ու վճռականում առավելության հասավ 6:2 հաշվով` դառնալով Ուիմբլդոնի հնգակի հաղթող:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ