Հուլիսի 8
Դու առաջնորդվում ես շարունակ։ Հիշիր, որ ասացի. «Պետք է առաջնորդեմ քեզ Իմ հայացքով»։ Իսկ Իմ աչքը մի հաստատ նպատակ է հետապնդում` կատարումն Իմ կամքի։
Առաջնորդվել Իմ կողմից նշանակում է քո բոլոր ցանկությունները պարզորեն նույնացնել Իմ կամքի ու Իմ պահանջների հետ այնպես, որ Իմ կամքը քո կամքը դառնա։ Այդ ժամանակ է, որ դու իրապես կառաջնորդվես Իմ կամքով։