Հուլիսի 11
Դուք Իմն եք։ Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ կնիքն ու դրոշմը` Իմ սեփականը դարձնելով, ապա երկնային զորքերի բազմությունն անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ։
Մի՛ մոռացեք, որ դուք թագավորի զավակներ եք։
Սովորություն դարձրեք պատկերացնել Իմ հրեշտակներին, որոնք, իբրև անտեսանելի թիկնապահներ, պատրաստ են ըստ հարկի պաշտպանելու և օգնելու ձեզ։ Նրանք կամենում և կարողանում են անել ամեն ինչ` ձեր բարօրության համար։
Այս զգացումն ունեցեք ձեզ հետ ողջ օրվա ընթացքում։ Երբ այս պատկերացումն ունենաք, ամեն ինչ դեպի լավը կգնա։