Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տիգրան Լևոնյանի արխիվը կպահպանվի ԳԱԹ-ում (տեսանյութ)

Տիգրան Լևոնյանի արխիվը կպահպանվի ԳԱԹ-ում (տեսանյութ)
11.07.2012 | 02:57

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը (ԳԱԹ) հայ գրականության և արվեստի հիշողության պահոցն է, մեր և ոչ միայն մեր ազգի մեծերի արժեքավոր մասունքների վերջին հանգրվանը:
Այստեղ պահպանվող արխիվներն ունեն դարերի պատմություն և չեն դադարում անակնկալի բերել բոլոր այն մտավորականներին, ովքեր ժամանակ առ ժամանակ խորամուխ են լինում դրանց ուսումնասիրության մեջ:
Քանի որ մշակութային գանձերի պատմությունն անվերջ է ու շարունակական, ուստի ԳԱԹ ֆոնդերն էլ հարստանում ու ստվարանում են անվերջորեն ու շարունակաբար:
Վերջերս թանգարանին ի պահ հանձնվեց հայ օպերային արվեստի երախտավորներից մեկի` Տիգրան Լևոնյանի արխիվը, որը համապարփակ նկարագիրն է ամփոփում իր մեջ Լևոնյան արվեստագետի, մարդու, քաղաքացու:
ԳԱԹ տնօրեն, բանասիրության թեկնածու Կարո Վարդանյանը բարձր է գնահատում իր ղեկավարած հաստատությանն ի պահ հանձնված արխիվը և հավաստիացնում, որ դրանում զետեղված նյութերը բարեխիղճ գիտական մշակում անցնելուց հետո հասու կդառնան մասնագետների լայն շրջանակին, կօգնեն առավել ճիշտ ու խորը ճանաչել Տիգրան Լևոնյանին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

Կարո Վարդանյան
Դիտվել է՝ 6125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ