Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կավալիերին վերադառնում է

Կավալիերին վերադառնում է
12.07.2012 | 13:32

2011-ի նոյեմբերին Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սիլվիո Բեռլուսկոնին, որ քանիցս հայտարարել է քաղաքականություն չվերադառնալու որոշման մասին, 2013 թ. խորհրդարանական ընտրություններում կրկին կարող է առաջադրվել վարչապետ: «Corriere della Sera»-ն գրում է, որ նրա գլխավորած «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը, սոցհարցումների համաձայն, առանց Բեռլուսկոնիի 10 տոկոսից ավելի ձայն չի ստանա: Եթե կուսակցությունը վարչապետ առաջադրի Անջելինո Ալֆանոյին` կստանա մոտ 18 տոկոս ձայն, եթե Սիլվիո Բեռլուսկոնիին, ապա 30 տոկոսից ավելի: «Corriere della Sera»-ն վստահ է, որ հուլիս-օգոստոսին Կավալիերին նոր տնտեսական ծրագիր է մշակելու` քաղաքականություն վերադառնալու համար:

Դիտվել է՝ 3274

Մեկնաբանություններ