Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հնարավոր հանդիպման հասցեն՝ Նյու Յորք

Հնարավոր հանդիպման հասցեն՝ Նյու Յորք
13.07.2012 | 20:11

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում փոփոխություններ Հայաստանն ակնկալում է այն ժամանակ, երբ Ադրբեջանն ավելի կառուցողական դիրքորոշում ունենա` «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեն Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցության շրջանակներում:

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ